Լուրեր

Հայաստանը մասնակցում է Դուբայում անցկացվող Միջին Արևելքի ամենախոշոր զբոսաշրջային ցուցահանդեսին

62 երկրների մասնակցությամբ` Դուբայի աշխարհի առևտրային կենտրոնում պաշտոնապես բացվել է Միջին Արևելքի ամենախոշոր զբոսաշրջային ցուցահանդեսը՝  ATM Dubai 2021։ 

ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն պետական տաղավարով տեղական մի շարք զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ մասնակցում է ցուցահանդեսին` աշխարհին ներկայացնելով Հայաստանի գաստրո, արկածային, մշակութային գրավչությունները։ 

«Հատկանշական է, որ չնայած համավարակով պայմանավորված ճամփորդական սահմանափակումներին, ցուցահանդեսին մասնակից երկրների քանակը անսպասելի մեծ էր։ Ինչն, իհարկե, պայմանավորված է այն հանգամանքով, որ համաշխարհային զբոսաշրջությունը սկսում է առողջացման միտումներ արձանագրել»,- նշված է ՀՀ զբոսաշրջության կոմիտեի ֆեյսբուքյան էջում։

Ցուցադրել ավելի
Back to top button