Լուրեր

Մալիշկայում հարգանքի տուրք են մատուցել Արցախյան հերոսամարտերի հերոսների հիշատակին

Մայիսի 16-ին Մալիշկայի մշակույթի տանը հարգանքի տուրք են մատուցել Արցախյան հերոսամարտերի մասնակիցների և իրենց կյանքը հանուն հայրենիքի նվիրած անմահ հերոսների հիշատակին:

«Կյանքս՝ կյանքիդ գնով»  խորագիրը կրող միջոցառմանը ներկա են եղել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Կարապետյանը, Մալիշկա համայնքի ղեկավար Գարիկ Նազարյանը, հերոսների ծնողներ, հարազատներ և ընկերներ:

«Միջոցառումը միտված էր ոչ միայն երախտագիտության խոսքեր հայտնելու մեր հերոսներին և նրանց հարազատներին, այլև իր մեջ պարունակում էր հայրենիքի զարգացման և ամրապնդման գաղափարի շուրջ համախմբման խորհուրդ, որպեսզի մեր պատմության էջերից մեկընդմիշտ բացառենք նման արհավիրքների կրկնությունը:

Ի թիվս հազարավոր հայ քաջորդիների, Մալիշկա համայնքի հերոսներն առանց վարանելու գնացին հայրենիքի սահմանները պաշտպանելու: Կռվում էին քաջ գիտակցելով՝ ում հետ և ինչի համար, ուստի այս պատերազմում չկար չգիտակցված մահ, և այս Վարդանանց կարգախոսի ներքո անմահացան մեր հայորդիները՝ հանուն ընտանիքի, հանուն սեփական հայրենիքում ազատ, անկախ ապրելու իրավունքի»,- նշված է ՀՀ Վայոց ձորի համայնքապետարանի միջոցառման մասին պատմող ֆեյսբուքյան գրառման մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button