Լուրեր

Արմավիրը և իրանական Քերմանի քաղաքը կհամագործակցեն

Մայիսի 19-ին Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը տեսակապով հանդիպում է ունեցել ԻԻՀ Քերմանի քաղաքապետ Մեհրան Ալամզադեի և ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանի հետ:

Քննարկվել է Արմավիրի և Քերմանի միջև համագործակցության հուշագրի կնքման հետ կապված մանրամասներ: Համագործակցությունը լինելու է տարբեր ոլորտներում՝ սպորտ, մշակույթ, տուրիզմ, նորարարություն և այլն:Առաջիկայում պլանավորվել է իրականացնել փոխադարձ այցեր:

Երկու կողմերի քաղաքապետերը լիահույս էին, որ այս համագործակցությունը կծառայի ի շահ Արմավիր և Քերման քաղաքների բնակչությանը:

Ցուցադրել ավելի
Back to top button