Լուրեր

Կյանք՝ դպրոցից հետո. 6 խորհուրդ աշակերտներին

Ձեր աշխատանքը ձեզնից չափազանց շատ ժամանակ է տանելու, և միակ միջոցը կյանքից բավարարված լինելու՝ սիրած գործով զբաղվելն է: Դուք պետք է սիրեք ձեր աշխատանքը: Եթե այդպիսի աշխատանք դեռ չեք գտել, շարունակեք որոնումները: Մի հանձնվեք: Երբ գտնեք այն, անմիջապես կհասկանաք, որ դա հենց այն է, ինչ փնտրում էիք: Եվ ինչպես դա լինում է ճիշտ հարաբերությունների պարագայում, ձեր սերն ու կիրքը ձեր գործի հանդեպ տարիների հետ միայն կմեծանա: Սթիվ Ջոբս

Երբեք մի դադարեք փնտրել ու մի հանձնվեք: Սթիվ Ջոբս

Նոր մտքերը չեն գա, եթե նստեք ու սպասեք նրանց: Խոսեք մարդկանց հետ, հետևեք աշխարհին, դուրս եկեք տուն-աշխատանք փակ շղթայից, հարցեր տվեք ինքներդ ձեզ ու պատասխաններ փնտրեք: Փորձեք: Դուք երբեք չեք իմանա, թե ինչ եք փնտրում, մինչև չգտնեք այն: Սթիվ Ջոբս

Երբեմն հարկավոր է ասել «ոչ», որպեսզի կենտրոնանանք ավելի կարևոր գործերի վրա: Դուք չեք կարող անել շատ բան նույնքան հրաշալի: Կյանքը կարճ է, և որոշել՝ ինչ չանել, նույնքան կարևոր է, որքան որոշելը, թե ինչ անել: Սթիվ Ջոբս

«Իհարկե, ես գիտեմ իմ արժեքը, բայց միևնույն ժամանակ, ես գիտեմ իմ թերությունները և երբեք չեմ մտածել, թե օժտված եմ ինչ որ յուրահատուկ կարողություններով: Այսպես ասեմ, ես ունեմ այն ամենը, ինչ ինձ պետք է: Միայն առանց կատակի: Ես սիրում եմ ծիծաղել, բայց նայած՝ ինչ առիթով: Ես ներում եմ պարզունակությունը, բայց չեմ ներում գռեհիկությունը, սիրում եմ նոր բաներ սովորել, ծանոթանալ նոր մարդկանց և մշակույթների հետ, բայց ամենաշատը սիրում եմ զարմացնել ինքս ինձ, քան ուրիշներին»: Շառլ Ազնավուր

Եթե ինքներդ ձեր տեղը չթողնեք, այն ոչ ոք չի զբաղեցնի: Շառլ Ազնավուր

Ցուցադրել ավելի
Back to top button