Պստիկաշեն

Այսքա՜ն հարցեր մեկ զրույցում․ Պստիկաշեն

Նարեն ու Նանեն ամփոփում են ուսումնական տարին․ ո՞վ ի՞նչ սովորեց այս տարվա ընթացքում, ո՞վ ինչպիսի՞ հաջողություններ գրանցեց, ո՞ր առարկաների հետ, ինչպես Նանեն է ասում, «խնդիրներ ունեցավ»։
Հետո կպարզենք, թե ի՞նչ նոր հարցեր են սկսել հետաքրքրել պստիկաշենցիներին։ Նանեին տիեզերքն է սկսկել շա՜տ հետաքրքրել, Նարեին հետաքրքրող հարցերն էլ շա՜տ տարբեր են․ ո՞վ է Աստծուն ստեղծել, ի՞նչ է պետք մոդել դառնալու համար, ո՞նց են «բալետուհիները» այդպես բարձր ցատկում․ կարծում եմ՝ գլխի ընկաք, որ «բալետուհիները» բալետի պարուհիներն են։ Մի խոսքով՝ հարցերի տարափ է Պստիկաշենում․․․

Ցուցադրել ավելի
Back to top button