Լուրեր

Իլոն Մասկը ներկայացրել է Տեսլայի նոր մոդելը

Youtube-ի պաշտոնական էջում անցկացված հերթական շնորհանդեսի ժամանակ Իլոն Մասկը ներկայացրեց Tesla ավտոշինարարական ընկերության վերջին՝ Tesla Model S Plaid էլեկտրական սեդանը: Շնորհանդեսն անցկացրել է հենց ինքը՝ Մասկը։

Ըստ Մասկի, Tesla Model S Plaid մոդելը հավակնում է լինել պատմության մեջ ամենաարագ սերիական արտադրության մեքենան: Հավակնոտ լինելու բոլոր առիթները կան՝ վերջերս էլեկտրական մեքենան համաշխարհային ռեկորդ է սահմանել 402 մ տարածությունը՝ անցնելով 9,2 վայրկյանում:

Երեք շարժիչով զինված նորույթն ունի 1020 ձիաուժ հզորություն, իսկ 96 կ/ժ արագություն կարող է զարգացնել 1,99 վայրկյանում:

Tesla-ի վերջին սերնդի մեքենան ունի պարզ լուծումներով նորացված ինտերիեր, սենսորային էկրանների նոր դասավորություն, ինչպես նաև նոր է փոխանցման տուփը։

Tesla Model S Plaid-ի գործարանային արժեքը մոտ 130 հազար դոլար է։

Ցուցադրել ավելի
Back to top button