Լուրեր

Այսօր գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի ծննդյան օրն է․ մտքեր գրողից

► Զղջումը աշխարհում ամենաանօգուտ բանն է: Մարդ ոչինչ չի կարող վերադարձնել, դա անհնար է: Ոչինչ առհասարակ հնարավոր չէ շտկել: Այլապես մենք բոլորս սրբեր կլինեինք: Կյանքը նկատի չի ունեցել մեզ կատարյալ դարձնել: Ով կատարյալ է, նա պատկանում է թանգարանին:

► Այն, ինչ մարդ փողով կարող է գլուխ բերել, շատ էժան է:

► Մեռնողները հազվադեպ են որևէ մեկին բան նվիրում: Այդպիսի բաներ անում են միայն առողջացողները: Մեռնողների մտքով չի էլ անցնում, թե իրենք մեռնում են: Այդ պատճառով էլ չեն նվիրում: Իսկ ոմանք էլ չարությունից չեն տալիս:

► Իմ կարծիքով, թող ամեն ինչ գրողի ծոցը գնա. ինչ-որ եղել է` եղել է: Միևնույն է, որևէ բան փոխելն այլևս հնարավոր չէ:

► — Իսկ ընդհնարապես, մարդ ուզում է, չէ՞, որպեսզի երեկոները ինչ-որ մեկը լինի մոտը, ճի՞շտ է: — Երեկոները, այո…Երբ վրա է հասնում մթությունը…Դա տարօրինակ բան է:

► Մարդ պետք է ծաղիկը սիրի, բայց ավելորդ նրբախնդրություններ չպետք է ցուցաբերի ծաղկի նկատմամբ…

► Առհասարակ մարդ ոչինչ էլ չգիտե: Ոչինչ միևնույն ձևով չի լինում: Ամեն ինչ միշտ փոփոխվում է:

Ցուցադրել ավելի
Back to top button