Պստիկաշեն

Ա՜խ, այդ պստիկ քույրիկները

Չէ՛, իհարկե, շատ լավն են մեր պստիկ քույրիկները, բայց երբ սարքածդ տնակը քանդու՞մ են․․․
Մեր նոր ընկերը՝ Աշոտը, ելքը գտել է․ «Սարքածս ապահով տեղ եմ դնում»,-ասում է նա, բայց քույրիկին չի նեղացնում․ ընդհանուր խաղեր է գտնում, որ միասին խաղան։
Աշոտը ապագա բժիշկ է․ հաստատ է որոշել։ Եվ գիտի, թե ինչու․
-Որ զինվորներին բուժեմ,-ասում է, բայց արագ ավելացնում,-բայց թող պատերազմ երբե՛ք չլինի, ու ոչ ոք չհիվանդանա։
Շատ շուտով ընկերոջ հետ կգնա Գավառ՝ տատիկին հյուր․․․Դե՛, ամեն ինչ չեմ պատմելու, չէ՞․ լսեք մեր նոր ընկերոջ հետ զրույցը․․․
Վա՜յ, մոռացա, հաղորդման վերջում էլ Նանեի և Նարեի հետ խաղալու ենք շա՜տ հավես խաղ․․․

Ցուցադրել ավելի
Back to top button