Պստիկաշեն

Խաբարբզիկությունը վատ բան է․․․

Մարին և Լյուսին քույրիկներ են։ Ավագը Մարին է։
–Լավ քույրիկ է Մարին,–ասում է Լյուսին,–ինձ օգնում է, տանը միասին խաղում ենք։
Քույրիկի մասին ոչ մի ավելորդ բան ասել չի ուզում, որովհետև, նախ՝ իսկապես լավ քույրիկ է Մարին և երկրորդ, ինչպես վերնագրից հասկացաք, «խաբարբզիկությունը վատ բան է»։
Ավագ քույրիկը երազում է, ինչպես ինքն է ասում, «կյանքը վայելել»․ թե ինչ է դա, կիմանաք, երբ լսեք մեր զրույցը։ Կրտսերը երազում է դեղագետ դառնալ․ թե ինչու, դարձյալ կիմանաք, եթե լսեք մեր հաղորդումը․․․
Այնպես որ՝ բարի գալուստ «Պստիկաշեն»։

Ցուցադրել ավելի
Back to top button