Լուրեր

Դպրոցը օրումեջ ու դիմակով

Հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացը 2021-2022 ուսումնական տարում կիրականացվի օրումեջ, սակայն կլինեն նաև որոշ փոփոխություններ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ դպրոցներում իրականացվելու է առկա ուսուցում, և այդ որոշումը փոփոխելու մտադրություն չկա:

«Առկա ուսուցման պահպանումը կախված է մեզնից, մեր վարքագծից, թե որքանով մենք հետևողական կլինենք հակահամաճարակային կանոնների պահպանմանը: Բոլոր դպրոցներն այս տարի դասընթացները կիրականացնեն օրումեջ, եթե աշակերտների քանակը 20-ից ավելի է: Մենք նախատեսում ենք նաև այնպիսի դեպքեր, երբ եթե ուսումնական հաստատությունները կարողանան հավուր պատշաճի պահպանել բոլոր հակահամաճարակային կանոնները, ապա կկարողանան դիմել ԿԳՄՍ նախարարություն, ինչից հետո կիրականացվի ստուգում, ապա կորոշվի, արդյոք դպրոցը կարո՞ղ է անցնել ամենօրյա ռեժիմով դասապրոցեսի»,- նշեց Անդրեասյանը:

Դպրոցներում կպահպանվի դիմակներ կրելու ավանդույթը, ինչպես նաև կշարունակվի ախտահանման գործընթացը: 

Ցուցադրել ավելի
Back to top button