Լուրեր

ԿՏԱԿ-ից հայտնում են էլեկտրոնային համակարգում նորությունների մասին

ԿՏԱԿ-ը կրթական ոլորտի աշխատանքները ամփոփում և նոր ուսումնական տարի է մուտք գործում՝ նոր գաղափարներով և ծրագրերով։ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգին այս տարի կմիանան նախադպրոցական հաստատությունները:

2021-2022 ուսումնական տարվանից սկսած Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում սահմանված կարգով տվյալներ կլրացնեն նաև նախադպրոցական հաստատությունները՝ մանկապարտեզներն ու նախակրթարանները՝ անկախ կազմակերպաիրավական ձևից։ 

Այս ուսումանական տարվանից ուսումնարանները նույնպես կօգտագործեն էլեկտրոնային մատյաններ։ Նախնական (արհեստագործական) մասնագիտական հաստատությունները նույնպես կիրառելու են էլեկտրոնային մատյաններն ու սահմանված կարգով պահանջվող տվյալները ներմուծելու են իրենց համար նախատեսված ենթահամակարգ։ Գործընթացն առավել դյուրին դարձնելու համար ԿՏԱԿ-ը նախատեսում է ուսուցողական հոլովակների միջոցով աջակցել տեղերում համակարգին միանալու պատասխանատու անձանց։

Անցած տարի համավարակի պատճառով մեկնարկած «E-school Armenia» նախագիծն այս փուլում ընթանում է ապակենտրոնացման ճանապարհով, և ընտրված 18 մենթոր դպրոցների ուսուցիչները սեպտեմբերից էլեկտրոնային դասեր կվարեն այն սովորողների համար, որոնց ուսումնական հաստատություններում առկա չէ տվյալ առարկայի մասնագետը: Նախնական տվյալներով մենթորական ցանցում ներգրավված 37 վերապատրաստված մենթորներն ապահովելու են առարկայական ուսուցիչների բացը շուրջ 100 դպրոցներում: Այս համակարգի արդյունավետության ապացույցը, ըստ ծրագրի պատասխանատուների, Արագածոտնի մարզի Լեռնարոտ գյուղի աշակերտի օրինակն է, որ «Քիմիա» առարկան, սովորելով ամբողջությամբ հեռավար եղանակով, ընդունվել է Բժշկական համալսարանի անվճար համակարգ:

Ցուցադրել ավելի
Back to top button