Լուրեր

Տիեզերական ճամբար՝ Լոռու մարզում. մեկնարկել է SpaceCamp-2021-ը

Օգոստոսի 29-ին տեղի ունեցավ SpaceCamp-2021 (ՍփեյսՔեմփ-2021)-ի բացման արարողությունը։ Ամառային ճամբարի դասերին և աշխատարաններին մասնակցում են 2020-2021թթ․ ուսումնական տարվա ընթացքում ֆիզիկա, ինֆորմատիկա, աստղաֆիզիկա և մաթեմատիկա առարկաներից միջազգային և հանրապետական օլիմպիադաներին մեդալներ և 1-3-րդ կարգի դիպլոմներ ստացած աշակերտները, COAF կենտրոնի ռոբոտատեխնիկայի և ծրագրավորման, Ջավախքի «Արմաթ» խմբակների լավագույն սաները:

Ճամբարի կրթական ծրագիրը պատրաստել է ԱՅԱՍ տիեզերական ընկերության հիմնադիր-նախագահ Ավետիք Գրիգորյանը։ Նրա խոսքով՝  առաջին  անգամ Հայաստանում աշակերտների համար նախաձեռնել և իրականցվում է աննախադեպ մի ծրագիր՝ Տիեզերական ճամբար, որտեղ արծարծվում են տիեզերագիտությանը, տիեզերական ճարտարագիտությանը վերաբերող հարցեր։  Ճամբարային չորս օրերի ընթացքում մասնակիցները Լոռվա հրաշագեղ բնության գրկում հանգստին կզուգակցեն տեսական և գործնական պարապմունքները, ինտելեկտուալ խաղերի միջոցով կհարստացնեն իրենց գիտելիքներն աստղագիտության, տիեզերական տեխնիկայի, տիեզերագիտության մի շարք ուղղություններում։

Ամառային ճամբարի մասնակիցների համար դասախոսություններ կկարդան, գործնական պարապմուքներ կանցկացնեն  ԱՅԱՍ տիեզերական ընկերության, Գիտուժ, Աստրոպոլիս  նախաձեռնությունների անդամները:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, ԱՅԱՍ հասարակական կազմակերպության, COAF և Հայաստանի հրթիռամոդելային ասոցիացիա հիմնադրամների հետ համագործակցությամբ՝ օգոստոսի 29-ից մինչև սեպտեմբերի 1-ը Լոռվա COAF SMART կենտրոնում։  

Ցուցադրել ավելի
Back to top button