Պստիկաշեն

Մեկ ամառով մեծացած — Պստիկաշեն

Երբ մեր ծննդյան օրը գալիս է, մեզ շնորհավորում են ու ասում․ «Օ՜, մեկ տարով էլ մեծացար»։ Իսկ երբ մեկ ամբողջ ամառ է անցնում դպրոցից նորից դպրոց գնալու ընթացքու՞մ․․․Դա էլ մեկ ամառով մեծանալն է, որովհետև անգամ եթե չենք նկատում, ամառվա ընթացքում շա՜տ բան է փոխվում հենց մեր մեջ։

 Նանեն ու Նատալին էլ մեծացել են մեկ ամառով։

Մի՞թե մեծանալու նշան չէ այն, որ քո բոլոր արարքների՝ լավ, թե վատ, պատասխանատվությունը վերցնում ես քեզ վրա, կամ, ասենք, ինքնուրույն սկսում ես համով տապակած պանիր պատրաստել, կամ այն բոլոր հրաշալի արահետներով, որոնցով քեզ տանում է ամառը, ոչ թե անցնում ես ու վերջ, այլ սկսում ես բացահայտումներ անել․․․Մի խոսքով՝ մեծացել ենք մեկ ամառով․․․

Ցուցադրել ավելի
Back to top button