Հիթ 1

Come On A My House. Վիլյամ Սարոյանի առաջին ու միակ երգը

Արի իմ տուն, իմ տուն՝ ես քեզ կտամ կոնֆետ,

Արի իմ տուն, ես քեզ կտամ խնձոր, սալոր ու ծիրան,

Արի իմ տուն, ես քեզ կտամ թուզ, արմավ ու տորթ,

Ես քեզ կտամ ամեն ինչ,

Արի իմ տուն, ես քեզ կտամ Սուրբ Ծննդյան տոնածառ,

Արի իմ տուն և ես քեզ կտամ ամուսնական մատանի ու նուռ։

էսօր ձեր ուշադրությանն եմ ուզում ներկայացնել անցյալի հիթերից մեկը, որի բառերը գրել է և որում երգում է․․․չէ, չի երգում՝ խոսում է․․․բայց անունը միանգամից չեմ ասի, թե չէ ոմանք պարզապես կամ ինձ չեն հավատա, կամ՝ իրենց ականջներին։

Ու եթե դեմ չեք,եկեք մի փոքր էքսպերիմենտ անենք, էս դեպքում դիմում եմ ավելի տարիքով ռադիոունկնդիրներին, հուսալով, որ գուցե նրանք էլ են լսում մեր հաղորդումը․․․կարո՞ղ եք գուշակել կամ զգալ, թե ո՞ր հանրահայտ հայն է էս երգի սկզբում մասնակցում էսպես ասած՝ հարցուպատասխանին, երգ, որի բառերը հենց ինքն էլ գրել է, ճիշտ է՝ անգլերեն, բայց դե գրել է։ Նա, ի դեպ՝ անգլերեն էր ստեղծագործում։ Իսկ ձեր գործը հեշտացնելու համար հուշեմ՝ նա գրող է, մե՜ծ գրող, շա՜տ մեծ գրող, համաշխարհային համբավ վայելող գրող, դե իսկ մեր, հայերիս համար նա մեծամեծներից մեկն է․․․․էսքանից հետո ոմանք պիտի որ արդեն գուշակած լինեն, թե ում մասին է խոսքը։

Բայց սկզբից դնենք երգից մի հատված, դե ասեք՝ ո՞վ է էս հրաշալի, թավ ձայնի տերը․․․

Ցուցադրել ավելի
Back to top button