Հիթ 1

Օսկար՝ 20-ում․ Հիթ 1

Մինչ շատ-շատերը, այդ թվում նաև մեր փոքրիկ երկրում՝ բամբասում էին նրանից, դատապարտում ու պախարակում՝ հիմնականում բեմական պահվածքի ու ազատ բարքերի համար, նա հասցրեց իր երգով Oscar ստանալ։ Նա աշխատասեր է, տաղանդավոր, հիանալի վոկալիստ, գեղեցիկ է, խելացի, նա երիտասարդ է՝ շատ երիտասարդ, նա Բիլլի Այլիշն է։

Նա ընդամենը 22 տարեկան է, սակայն արդեն համաշխարհային փառք ու ճանաչում ունի, իսկ ելույթներ սկսել է ունենալ շատ ավելի վաղ հասակում։ 

Եթե ինձ հարցնեք, կասեմ, որ Բրիտանիայում ամենատաղանդավոր ու ամենաերաժշտական ազգը, իհարկե, իռլանդացիներն են, ով ուզում է թող նեղանա։  Ժամանակին շատ ու շատ իռլանդացիներ, Ատլանտյան օվկիանոսը կտրելով, հայտնվեցին Նոր Աշխարհում։ Բացառություն չեն կազմել նաև Բիլլի Այլիշի նախապապերը։ Բիլլիի երակներում հոսում է հպարտ իռլանդական արյուն, դրա ապացույցը նրա հնչեղ ազգանունն է՝ Բիլլի Այլիշ Փայրեյթ Բերդ Օքոննոլ․ այսպես է հնչում նրա լրիվ անուն-ազգանունը։ 

Բիլլին ծնվել է 2001 թվականի դեկտեմբերի 18-ին, 2022-ին արդեն հասցրել է Oscar ստանալ իր “No Time to Die” երգի համար, որը համանուն կինոնկարից է։

Ցուցադրել ավելի
Back to top button