Պստիկաշեն

Թաթիկներ՝ չմոլորվելու համար կամ բարև, դպրո՛ց․․․

Նոր ծանոթություններ Պստիկաշենում․․․

Մեր նոր ընկերները՝ Եվան ու Տաթևը, այս տարի դարձան առաջին դասարանցի։ Դպրոց գնացին ուրախ, մայրիկի ու հայրիկի հետ, պայուսակներում՝ այն ամենը, ինչ պետք է առաջին դասարանցուն, հագուստներին էլ՝ փոքրիկ  թաթիկներ ամրացրած, որ չմոլորվեն այն նոր աշխարհում, որտեղ հայտնվել են։ Համաձայնեք, որ առաջին դասարանցու համար դպրոցը նոր աշխարհ է։

Մեր մյուս նոր ընկերոջ՝ Վաչեի համար, դպրոցն այլևս անծանոթ վայր չէ։ Նա արդեն 4-րդ դասարանցի է՝ հստակ որոշումով․ դերասան է դառնալու։

Տխրում է, երբ մայրիկն իրեն վատ է զգում, տխրում է, երբ կենդանիներին նեղացնում են։ Ինքը երբե՛ք չի նեղացնի իր գամփռին, որի անունը․․․Շարիկ է։ Գամփռը Շարի՞կ․․․դե, դա էլ առանձին զրույցի նյութ է․․․

Ցուցադրել ավելի
Back to top button