Լուրեր

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնն ամփոփեց արդյունքները

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 17-րդ միջազգային փառատոնը, չնայած կորոնավիրուսով պայմանավորված դժվարություններին, կարողացավ իր առջև դրված խնդիրներն իրականացնել՝ 40 (և ավելի) օր մշակութային տոն պարգևելով երեխաներին:

Շուրջ  43 երկրից ստացված 200 ֆիլմերի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվել էր 73 ֆիլմ՝ 27 երկրից: «Լավագույն ռուսական ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Թռչնակը» անիմացիոն ֆիլմը: «Լավագույն ֆրանկոֆոն ֆիլմ» անվանակարգում ներկայացված  էին 9 ֆիլմեր, որոնցից լավագույն լիամետրաժ ֆիլմ է ճանաչվել «Միան և սպիտակ առյուծը», լավագույն կարճամետրաժ՝ «Միգրանտներ» անիմացիոն ֆիլմերը:         «Լավագույն Վիշեգրադի ֆիլմ» անվանակարգում ներկայացված էին 5 ֆիլմեր, հաղթող է ճանաչվել «Տերևը» ֆիլմը: «Լավագույն հայկական ֆիլմ» անվանակարգում ներկայացված էր 3 ֆիլմ, որոնցից հաղթող է ճանաչվել «Ծիածանի լեգենդը» անիմացիոն ժապավենը:

«Ես իրավունքներ ունեմ» անվանակարգում ներկայացված էին 9 ֆիլմեր, հաղթող է ճանաչվել «Ապակե տղան» ֆիլմը:

«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում ներկայացված էր 6 ֆիլմ, հաղթող է ճանաչվել «Արցախ. եռաձայն պայքար» ֆիլմը:

 «Լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում ներկայացված  էր 7 ֆիլմ, լավագույնն է ճանաչվել «Աղբ» ֆիլմը: «Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում ներկայացված  էր 11 ֆիլմ, լավագույնն է ճանաչվել «Շումի ոդիսականը» ֆիլմը:

«Լավագույն լիամետրաժ խաղարկային ֆիլմ» անվանակարգում ներկայացված  էր 7 ֆիլմ, լավագույնն է ճանաչվել «Միան և սպիտակ առյուծը» ֆիլմը: «Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ» անվանակարգում ներկայացված  էր 7 ֆիլմ, հաղթող է ճանաչվել «Հորթուկը» ֆիլմը:

Ցուցադրել ավելի
Back to top button