Լուրեր

Համերգ Կոմիտաս Վարդապետի ծննդյան օրը

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը համերգ կնվիրի Կոմիտաս Վարդապետի ծննդյան 152-ամյակին:

Համերգը կկայանա սեպտեմբերի 26-ին, ժամը 19:00-ին Արուճ գյուղի Սուրբ Գրիգոր եկեղեցում։ Հանդես կգա Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան): Ծրագրում կոմիտասյան ստեղծագործություններն են։

Համերգի համար ընտրված Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցին վաղ միջնադարյան Հայաստանի ամենամեծ պատմամշակութային կոթողներից է, հայկական հոգևոր և ճարտարապետական նշանավոր կառույցներից։ Իր երկարատև պատմության ընթացքում տաճարը մի քանի անգամ նորոգվել է (նույնիսկ վերածվել ամրոցի` առանձին հատվածներում շրջապատվելով պաշտպանական պատերով), սակայն անաղարտ պահպանել է իր նախնական նկարագիրը:

Այս համերգով Կամերային երաժշտության ազգային կենտրոնը ցանկանում է ևս մեկ անգամ հանրության ուշադրությունը հրավիրել մեր երկրի կարևորագույն պատմամշակութային կոթողների վրա, ինչպես նաև հարգանքի տուրք մատուցել մեր երաժշտության Ձայնապետ Կոմիտաս Վարդապետին։

Ցուցադրել ավելի
Back to top button