Հայրիկի դասերը

Ժամանակը թանկ է․ Հայրիկի դասերը

Էսօր որոշել եմ ձեզ հետ խոսել ամենթանակ բաներից մեկի՝ ժամանակի մասին։

Պարզ է, ամեն մարդ ազատ է՝ որոշումներ կայացնելու մեջ, և ինքն է որոշում, թե իր ժամանակն ինչպես անցկացնի։

Բոլորս էլ գիտենք, որ մեր ժամանակի առյուծի բաժինը ծախսում ենք աշխատանքի վրա․ եթե աշխատանք ունենք։

Եթե չունենք՝ փորձում ենք այն գտնել, և, էլի, ժամանակատար գործընթաց է ու նաև՝ նյարդայնացնող։ Հետո գալիս են տան առօրյա հոգսերը և չենք էլ նկատում, թե ինչպես է մութն ընկնում։

Ենթադրենք, սիրելի հայրիկներ, որ աշխատանք ունեք, լավ-վատ վարձատրվում եք, հետո էլ տանն եք ինչ-որ բաներ անում, օգնում եք ձեր կնոջը, երեխաների հետ փորձում եք պարապել դասերը․․․ենթադրենք դա էլ արեցիք։

Հասկանալի է,հեռուստացույցով ՝ ֆուտբոլ, կինո, ընկերների հետ հանդիպումներ․․․

Իսկ ուրիշ, հետաքրքիր բաներ կա՞ն անելու ։

Կան, ուզածիդ չափ։ Միայն թե, դրանք հաճախ անտեսում ենք, ձև ենք անում որ չկան, չենք հիշում նրանց մասին, պատճառներ ենք հորինում, որ ավելորդ անգամ մեզ նեղություն չտանք ու անվերջ հետաձգում ենք՝ «էսօր չէ՝ վաղը․․․վաղը չէ՝ էն մյուս օրը․․․»։ Իսկ երեխան էդ ընթացքում մեծանում է․․․

Ցուցադրել ավելի
Back to top button