Լուրեր

Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները Grand Swiss միջազգային մրցաշարում

Հայաստանը ներկայացնող շախմատիստներն ավարտեցին ելույթները Grand Swiss միջազգային մրցաշարում: Հայ շախմատիստներից լավագույն արդյունքը գրանցեց Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը, ով 11 հնարավորից հավաքեց 7 միավոր: 6,5-ական միավոր հավաքեցին Լևոն Արոնյանը, Մանուէլ Պետրոսյանը:

Կանանց մրցաշարում Աննա Սարգսյանը 28-րդն է, իսկ Էլինա Դանիելյանը` 37-րդը: Տղամարդկանց մրցաշարի հաղթող դարձավ Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիռեզա Ֆիրուզջան, իսկ կանանց մրցաշարում լավագույն արդյունք գրանցեց Չինաստանից Լեյ Տինգջեն:

Ցուցադրել ավելի
Back to top button