Լուրեր

Դեկտեմբերի 10-ին ՝ «համարյա Մադագասկար»

«Մադագասկար» մուլտֆիլմը, իհարկե, հիշում եք։ Այն սիրում ենք շատերս, ֆիլմի չարաճճի հերոսներին էլ մեկ–մեկ կարոտում ենք և նորից ու նորից դիտում մուլտֆիլմը՝ նրանց կրկին հանդիպելու համար։

Նոր՝ «Ճանապարհ դեպի տուն» մուլտֆիլմը, որի թրեյլերն արդեն հայտնվել է էկրանին, շատերն անվանում են «համարյա Մադագասկար»՝ նկատի ունենալով այն, որ այս ֆիլմի հերոսներն էլ են փախչում կենդանաբանական այգուց։ Բայց այստեղ դեպքերը տեղի են ունենում ոչ թե ԱՄՆ–ում, այլ Ավստրալիայում, և հերոսներն էլ թունավոր օձը, մողեսը, սարդն ու կարիճն են։ Տեռարիումից փախչելով՝ նրանք երազում են նոր կյանք սկսել վայրի բնության մեջ։ 

Փախստականներին պատահաբար միանում է նաև կոալան, որից հետո սկսվում է հերոսների հետաքրքիր ճամփորդությունն Ավստրալիայով մեկ։

Ֆիլմի ցուցադրությունը տեղի կունենա դեկտեմբերի 10–ին Netflix–ով, իսկ կդառնա՞ այն նույնքան սիրելի, որքան «Մադագասկարը», ցույց կտա ժամանակը։

Ցուցադրել ավելի
Back to top button