Պստիկաշեն

«Ալե՜քս, ինչու՞ քաղեցիր պոմիդորը․․․» — Պստիկաշեն

«Պստիկաշենում» նոր ծանոթության ու փոքրիկ բացահայտումների օր է։

Մեր նոր ընկերուհին Ժաննան է, վերնագրի Ալեքսը՝ նրա եղբայրը, պոմիդորը՝ Ժաննայի համով-հոտով պատմության «հերոսներից» մեկը։

Ծանոթանալու ենք Ժաննայի հետ, զարմանալու ենք շուտասելուկներ ասելու նրա վարպետությամբ, իսկ հետո Նատալիի փոքրիկ բացահայտումն ենք լսելու վարդագույն ֆլամինգոների մասին։

Իսկ վերջում միասին աշուն ենք նկարելու․ մի քիչ անսովոր, բայց շա՜տ սիրուն նկար է լինելու։ Այնպես որ՝ միացեք մեր զրույցին։

Ցուցադրել ավելի
Back to top button