Լուրեր

«Կին» միջազգային կինոփառատոնը կանցկացվի նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 3-ը

«Կին» միջազգային կինոփառատոնը, որը նպատակ ունի վերաիմաստավորել կնոջ դերը հասարակության մեջ, 2021-ին կանցկացվի ինչպես օնլայն, այնպես էլ օֆլայն հարթակներում: 18-րդ  կինոփառատոնը տեղի կունենա նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 3-ը:

Ցուցադրությունները կլինեն ՀԲԸՄ սրահում: Ֆիլմերը հասանելի կդառնան օնլայն հարթակում՝ ՀԲԸՄ սրահում ցուցադրությունից հետո։ Յուրաքանչյուր ֆիլմ նախատեսված է 300 օնլայն դիտումի համար: Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 3-ը կինոյի երկրպագուները հնարավորություն կունենան դիտելու 51 ֆիլմ 19 երկրից։ Կցուցադրվեն ավանդական մրցութային ծրագիրը և հյուրերի ծրագիրը։

Հյուրերի ծրագրում կցուցադրվեն արդեն ճանաչված ֆիլմեր, որոնց առաջնախաղերը տեղի են ունեցել Բեռլինի կինոփառատոնում և Կաննի կինոփառատոնում։ Սելին Շիամայի «Փոքրիկ մայրիկը» և Նոռա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմերը կունենան միայն կենդանի ցուցադրություններ։

18-րդ «Կին» միջազգային կինոփառատոնն իր հարգանքի տուրքն է մատուցում հանրահայտ խորհրդային կինոռեժիսոր Եկատերինա Վերմիշևային:

Փառատոնի ավարտին կշնորհվեն մրցանակներ
«Լավագույն ֆիլմ», «Հատուկ մրցանակ» անվանակարգերում, դիպլոմներ,
մրցանակ Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի կողմից, հանդիսատեսի մրցանակ, որը կտրվի հանդիսատեսի ձայների հաշվառման հիման վրա:

Ցուցադրել ավելի
Back to top button