Զարթուցիչ

Ձեզնից ո՞վ է մեկ բաժակ թեյով սկսում օրը. Զարթուցիչ

Ձեզնից ո՞վ է մեկ բաժակ թեյով սկսում օրը։ Համոզված եմ՝ շատերդ։ Իսկ գիտե՞ք, որ ամեն տարի՝ դեկտեմբերի 15-ին, աշխարհի մի շարք երկրներում նշվում է թեյի միջազգային օրը։ Այն հատկապես մեծ շուքով են նշում Հնդկաստանում, Շրի Լանկայում, Չինաստանում, Վիետնամում, Իդոնեզիայում, մի խոսքով, այն երկներում, որտեղ թեյ են աճեցնում և արտահանում։ Թեյն առողջության համար ամենաօգտակար ըմպելիքներից է։ Հարուստ է վիտամիններով և ունի մանրէազերծ հատկություն։ Ահա, թե ինչու ենք շատ թեյ խմում, երբ մրսած ենք։

Այսօր ‹‹Զարթուցիչ››-ում ևս մեկ հաճելի թեմայի մասին ենք խոսել՝ տոնածառը զարդարելու։ Այն հաճելի, բայց այնքան էլ հեշտ գործ չէ։ Եթե ուզում ենք այն գեղեցիկ ու տպավորիչ լինի, պետք է գրագետ մոտենանք գործին։ Օրինակ՝ ճիշտ վայրում տեղադրենք եղևինին, գեղեցիկ համադրենք խաղալիքները և այլն։ Ահա մի քանի խորհուրդ դիզայներների կողմից։ Նախ պետք է հաշվի առնեք այն սենյակի տարածքը, որտեղ պատրաստվում եք տեղադրել տոնածառը։ Ինչպես մեծ սենյակում փոքրիկ տոնածառ, այնպես էլ փոքր սենյակում մեծ տանածառ դնելը ճիշտ չէ։ Այնպես, որ առաջին գործը սենյակի մակերեսին համապատասխան եղևնի ընտրելն է։

Ծառը պետք է տեղադրեք այնպես, որ շուրջն ազատ լինի և անցուդարձին չխանգարի։ Հատկապես, երբ տանը փոքր երեխաներ և ընտանի կենդանիներ կան։ Մի փոքր անզգույշ քայլ և ձեր գեղեցկուհին մեկ վայրկանում վայր կընկնի։ Ձևավորման մասին․ Սկզբում հարկավոր է հավասարապես տեղադրել լույսերը։ Ցանկալի է, որ դրանք լինեն միագույն, կամ ամենաշատը երկու գույնի։ Վերևի հատվածում խաղալիքները պետք է լինեն մանր, իսկ ներքևի ճյուղերին պետք է կախել ավելի խոշորները։

Հաղորդման երկրորդ հատվածում լսեք ‹‹Առողջության այբուբեն››-ի հերթական էջը։ Այսօր անդրադարձել ենք մեր մարմնի արտաքին և ներքին կառուցվածքի, ինչպես նաև օգանների և դրանց նշանակության մասին։ Կենսաբանության մեր ռադիո-դասը վարում է Պարույր Սևակի անվան 123 միջնակարգ դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Լաուրա Ավինյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button