Զարթուցիչ

Ամանորի հեքիաթ և Ձմեռ պապին նամակ գրելու մրցույթ՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում

Ամանորին սպասում ու պատրաստվում ենք ոչ միայն մենք, այլ նաև թատրոնները, համերգասրահները, պատկերասրահներն ու թանգարանները։ Ռուսական արվեստի թանագարանում՝ օրինակ, բացվել է «Հին Նոր տարի» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են խորհրդային ժամանակաշրջանի տիկնիկներն ու խաղալիքները, որոնք զարդարել են Սուրբ ծննդյան և Ամանորի տոնական օրերը: Ցուցանմուշները Մարինա Խաչմանուկյանի անձնական հավաքածուից են, որոնք դուք կարող եք տեսնել մինչև 2022 թվականի հունվարի 14-ը: Ի դեպ, ցուցահանդեսի շրջանակում թանգարանում անցկացվելու են նաև թեմատիկ էքսկուրսիա և կրթական ծրագիր։ Մասնակիցները մտովի ճանապարհորդելու են դեպի անցյալ՝ իմանալու, թե ինչպես են տարբեր ժամանակներում դիմավորել և տոնել Նոր տարին և ինչ խաղալիքներով են զարդարել տոնածառը։

Նոր տարվա՝ ուրախ անակնկալներով ծրագիր է պատրաստել նաև Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը։ Այդ մասին էլ կպատմի թանգարանի ավագ գիտաշխատող Աննա Սարոյանը։

Հաղորդման երկրորդ հատվածում Լաուրան կներակայացնի իր էջը։ Այս անգամ նա խոսել է հագուստի մոդելավորման, ու նաև այն մասին, թե ինչ ճանապարհ է անցնում հագուստը մինչև մեզ հասնելը: Եթե որոշել եք կար ու ձևով զբաղվել և կտորների, թել ու ասեղի մեջ մոլորվել եք, ուրեմն ձեզ կհետաքրքրի այս զրույցը։

Ցուցադրել ավելի
Back to top button