Լուրեր

Անվճար ուսումնական ծրագիր՝ ՏՏ-ով հետաքրքրված երեխաների համար

«Սամսունգի ինովացիոն կամպուս» նախաձեռնության շրջանակում UWC Դիլիջանի դպրոցում 2022 թվականին կմեկնարկի «Բջջային հավելվածներ՝ անդրոիդի համար» մեկամյա ծրագիրը, որին կարող են դիմել 14-16 տարեկան երեխաները, ովքեր հետաքրքրված են տեղեկատվական տեխնոլոգիաներով։ Ռուսաց լեզվի իմացությունը կարևոր է, քանի որ ծրագիրը դասավանդվելու է ռուսերենով: Ուսուցումն անվճար է:

Մանրամասներ ծրագրի վերաբերյալ

  • Ծրագրի տևողությունը մեկ ակադեմիական տարի է՝ 132 ակադեմիական ժամով, որից 122 ժամը դասընթաց է՝ շաբաթական 4 ժամ տևողությամբ, 8 ժամը խորհրդատվություն է անհատական նախագծերի վերաբերյալ, 2 ժամը անհատական նախագծերի ներկայացում է:
  • Դասերն անցկացվելու են հանգստյան օրերին, կարող են ներառել հեռավար ձևաչափով դասընթացներ: Կկազմակերպվեն նաև բութքեմփեր:
  • Դասերն անցկացվելու են UWC Դիլիջանի դպրոցում՝ Սամսունգի ժամանակակից տեխնիկայով համալրված համակարգչային լաբորատորիայում:
  • Ապահովվելու է տրանսպորտ Տավուշի մարզից, Երևանից և Գյումրիից:
  • Ծրագիրը բաղկացած է հինգ մասից՝ «Ջավա ծրագրավորման հիմունքներ», «Օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորման ներածություն», «Անդրոիդ հավելվածների ծրագրավորման հիմունքներ», «Ալգորիթմները և տվյալների կառուցվածքները Ջավա լեզվում», «Բջջային հավելվածների սերվերային մասի ծրագրավորման հիմունքներ»:
Ցուցադրել ավելի
Back to top button