Լուրեր

Կանցկացվի «Հայկական համադպրոցական գիտության փառատոն – 2022» մրցույթը

Հայկական համադպրոցական գիտության փառատոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք 2022 թվականին թվով երկրորդ՝ «Հայկական համադպրոցական գիտության փառատոն – 2022» մրցույթի անցկացման մասին: Փառատոնի նպատակն է դպրոցահասակ երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ
հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական ծրագրերի իրականացման և դրանց
ներկայացման հմտությունների զարգացումը:

Համադպրոցական գիտության փառատոնին մասնակցության համար անհատական կամ հետազոտական խմբերը (մինչև 2 աշակերտ)՝ գիտական ղեկավարի աջակցությամբ, ուսումնական տարվա ընթացքում պետք է
իրականացնեն իրենց կողմից առաջադրված գիտահետազոտական ծրագիրը, որի արդյունքները կներկայացնեն փառատոնի եզրափակիչ փուլում: Եզրափակիչ փուլի ընթացքում աշակերտների կողմից ներկայացված հետազոտական ծրագիրը կգնահատվի մասնագիտական հանձնաժողովի կողմից: Այս փուլը հաղթահարած մասնակիցներն իրենց ծրագրերը առցանց կներկայացնեն Միջազգային գիտատեխնիկական փառատոնին:
Հղման միջոցով կարող եք ծանոթանալ մրցույթի պայմաններին և առցանց գրանցել ներկայացվող ծրագրերը: Գրանցման վերջնաժամկետը փետրվարի 4-ն է։

Ցուցադրել ավելի
Back to top button