Լուրեր

Մեկնարկում են շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները

Այսօր տեղի ունեցավ շախմատի Հայաստանի կանանց ու տղամարդկանց առաջնությունների բացման հանդիսավոր արարողությունը, իսկ մրցումների մեկնարկը կտրվի հունվարի 12-ին:

Մրցաշարը կայանալու է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը և կտևի մինչև հունվարի 23-ը:

Տղամարդկանց առաջնությունն անցկացվելու է 82-րդ անգամ. մրցաշարին կմասնակցեն Սամվել ՏերՍահակյանըՇանթ ՍարգսյանըՀայկ ՄարտիրոսյանըՄանուել ՊետրոսյանըԱրման ՓաշիկյանըՀովհաննես ԳաբուզյանըԶավեն ԱնդրիասյանըՏիգրան Լևոնի ՊետրոսյանըՏիգրան ՀարությունյանըԱրման ՄիքայելյանըԴավիթ Շահինյանը և Մամիկոն Ղարիբյանը:

Կանանց 77-րդ առաջնության չեմպիոնի կոչման համար կպայքարեն Մարիամ ՄկրտչյանըՍուսաննա ԳաբոյանըՄարիա ԳևորգյանըԱննա ԽաչատրյանըԱստղիկ ՀակոբյանըԱսյա ԵդիգարյանըՄարիամ ԱվետիսյանըՎերոնիկա ԽաչատրյանըՆարինե Գասպարյանը և Նարե Առաքելյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button