Լուրեր

Պատրաստ է Սպենդիարյանի տուն-թանգարանի վիրտուալ շրջայցի նոր 3D տարբերակը

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանից ուրախությամբ հայտնում են, որ արդեն պատրաստ է տուն-թանգարանի վիրտուալ շրջայցի նոր 3D տարբերակը, որտեղ նաև կարող եք գտնել թանգարանի որոշ ուշագրավ ցուցանմուշների վերաբերյալ տեղեկություն հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: Նախագիծն իրականացվել է “vCity” կազմակերպության հետ համատեղ, որը ներկայացնում է Հայաստանի լավագույն վայրերը 3D վիզուալիզացիայով: Հարթակն ունի ինտերակտիվ քարտեզ և ճկուն որոնման համակարգ:

Տուն-թանգարանում վիրտուալ շրջայց կարող եք կատարել այցելելով այս հղումով։

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը հիմնադրվել է 1963թ-ին Մինիստրների Խորհրդի նախագահ Անտոն Քոչինյանի նոյեմբերի 21-ի N491 որոշմամբ, Նալբանդյան 23 /այժմ 21/ հասցեում, այն տանը, որտեղ կոմպոզիտորը ապրել է կյանքի վերջին տարիներին` 1926-1928թթ: Բացվել է 1967թ-ի նոյեմբերի 25-ին: Այն Հայաստանում առաջին թանգարանն է, որը նվիրված է երաժշտի:

Ցուցադրել ավելի
Back to top button