Պստիկաշեն

Դժվար հրաժեշտ Նոր տարվա տոնին․ Պստիկաշեն

Ովքե՞ր են Նոր տարվա տոնից ամենադժվար բաժանվողները․ իհարկե պստիկաշենցիները։ Որտե՞ղ են Ամանորի անակնկալների մասին հիշում տոնից շա՜տ հետո էլ․ իհարկե «Պստիկաշենում»։

Այնպես որ, մի՛ զարմացեք, որ մենք այսօր էլ դեռ Նոր տարվա մասին ենք խոսելու և հիշելու ենք Ձմեռ պապի նվերներն ու Ամանորի անակնկալները։

Իսկ հետո պարզելու ենք, թե այս արձակուրդի ընթացքում ի՞նչ սովորեցինք։ Չէ՛, ոչ թե դասագրքերից, այլ մեր հարազատներից, սովորական առօրյայի ընթացքում մեր տեսածից ու լսածից։ Չէ՞ որ եթե ուշադիր ենք ու սիրում ենք սովորել, ապա սովորելու շա՜տ բան կգտնենք անգամ տատիկի ու պապիկի՝ իրենց մանկության մասին հիշողությունները լսելիս կամ տատիկի հետ սեղանը սպասքադրելիս կամ․․․Դու՛ք էլ լրացրեք այս շարքը ձե՛ր օրինակով․․․

Ցուցադրել ավելի
Back to top button