Զարթուցիչ

Տեառնընդառաջ․ տոն, որից հետո եղանակը տաքանում է — Զարթուցիչ

Այսօր՝ փետրվարի 14-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Տեառնընդառաջի տոնը։ Տոնը խորհրդանշում է 40 օրյա Հիսուսի ընծայումը տաճարին, և խարույկը, որն ավանդույթի համաձայն վառվում է այս օրը, խորհրդանշում է Տիրոջ լույսն ու ջերմությունը։ Այս օրը Հայոց եկեղեցիներում տեղի է ունենում նորապսակների օրհնության կարգ։ Շնորհավորում ենք օրվա հերոսներին և ուրախ «Տրնդեզ» մաղթում։ Ի դեպ, ասում են, որ այս տոնից հետո եղանակը տաքանում է և գարնան շունչն ավելի նկատելի է դառնում։

Նախորդ շաբաթ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում և Գեղամասար գյուղում բացվեց «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների ևս երկու մասնաճյուղ։ Ու մինչ պատանի նորարարներն իրենց առաջին քայլերը կանեն Արմաթում, ավելի հմուտներն արդեն կարող են մասնակցել ‹‹Դիջիկոդ 2022›› ծրագրավորման հանրապետական մրցույթին։ Հայտերի ընդունումն արդեն հասանելի է և ձեր մասնակցության դիմումը կարող եք ներկայացնել մինչև ապրիլի մեկը։ Այլ մանրամասների՝ կարող եք ծանոթանալ ‹‹Դիջիկոդ 2022›› մրցութի ֆեյսբուքյան էջում։

Այսօր ձեզ կպատմենք նաև Գեղարքունիքի մարզում անցկացված մեկ այլ նախագծի մասին, որն իրականացրել են Մարտունի ինֆոտան ակտիվ երիտասարդները։ Նրանք <<Մարդամեջ 2021>> սոցիալական նորարարության ամենամյա ծրագրի շրջանակներում մշակել և ստեղծել են <<Գիրք ընդ խառը>> նախաձեռնությունը։ Նպատակը՝ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ, Գեղարքունիքի մարզի համանքային գրաադարաններին նոր շունչ հաղորդելն է։ Պատմում է Մարտունի ինֆոտան համակարգող Տաթևիկ Հովհաննիսյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button