9-11

Ի՞նչ անել, երբ ստացել ես վերին վերջույթների կոտրվածք. 911

Կոտրվածքները գրեթե հավասարապես լինում են և՛ ձմռանը, և՛ այլ եղանակներին, պարզապես դրանց պատճառները և ստացած կոտրվածքների բնույթը տարբեր է։ Ձմռանը, սառույցի առկայության դեպքում կոտրվածքներն առավել հաճախ հանդիպում են մեծահասակների մոտ: Ճանապարհատրանսպորտային պատահարների և բարձրությունից ընկնելու արդյունքում առաջացած վնասվածքներն ավելի ծանր են: Կանգնած տեղից ընկնելիս, ստացած կոտրվածքն համեմատաբար ավելի թեթև է, և՛ վնասված հյուսվածքների վիճակի, և՛ վերականգնման տեսակետից:

Կոտրվածքի ախտորոշման համար կան հարաբերական և բացարձակ ախտանիշներ: Հարաբերական ախտանիշներն են` ցավ, այտուց, արյունազեղում, վերջույթի հենաշարժական ֆունկցիայի խանգարում: Բացարձակ ախտանիշներն են` տվյալ շրջանի ախտաբանական շարժունակությունը, ոսկրաբեկորների իրար քսվելու աղմուկը (կրեպիտացիա), վերջույթի տձևությունը: Չկան ոչ վտանգավոր կոտրվածքներ. անգամ մատի կոտրվածքը կարող է հետագա բարդություններ առաջացնել: Կոտրվածքների ժամանակ կարող են առաջանալ լուրջ բարդություններ, ինչպես, օրինակ` ցավային և առատ արյունահոսության հետևանքով առաջացած շոկը, թրոմբո կամ ճարպային էմբոլիան /խցանում/:

Ցուցադրել ավելի
Back to top button