Պստիկաշեն

Գարունը ծաղիկ է երազում. Պստիկաշեն

Դուք ծաղիկ սիրու՞մ եք։ Իսկ երբևէ փորձե՞լ եք ծաղիկ աճեցնել և նվիրել գարնանը։ «Տարօրինակ բաներ եք ասում,–կմտածեք հիմա,–չէ՞ որ գարունն ի՛նքն է ծաղիկներ նվիրում բոլորիս»։ Ճիշտ է, այդպես է, բայց դա հո չի՞ նշանակում, որ գարունը չի երազում ծաղիկ նվեր ստանալու մասին։ Մեկական ծաղիկ նվիրեք նրան ու տեսեք, թե ո՜նց կժպտա։ Նարեն ու Մարին նվիրելու են հաստա՛տ։

Մի հարց էլ տամ․ իսկ հեքիաթ սիրու՞մ եք։ Այո՞։ Դե, եկեք հեքիաթախաղ խաղանք։ Այս անգամ Հովհաննես Թումանյանի հեքիաթներն են մեզ օգնելու․․․

Ցուցադրել ավելի
Back to top button