Լուրեր

«Հետազոտենք և բացահայտենք աշխարհը». աշակերտական աշխատաժողով

ԿԳՄՍՆ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը Երևանի պետական համալսարանի հետ 2022 թ. մայիսի 6ին կազմակերպում է «Հետազոտենք և բացահայտենք աշխարհը» խորագրով աշակերտական աշխատաժողով, որին կարող են մասնակցել ՀՀ դպրոցների 7-12-րդ  դասարանների  աշակերտները։

Աշխատաժողովի նպատակն է դպրոցում խթանել հետազոտական աշխատանքների իրականացումը, նպաստել աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, բուհ-դպրոց համագործակցության ընդլայնմանը։

Աշխատաժողովը մասնակից աշակերտներին հնարավորություն է ընձեռում լայն լսարանին ներկայացնելու իրենց կատարած հետազոտական աշխատանքները, կատարելագործելու հետազոտական աշխատանք կատարելու հմտությունները, զարգացնելու հաղորդակցական հմտությունները, ստեղծագործական միտքը, ինչպես նաև կապեր հաստատելու այլ դպրոցների աշակերտների հետ։

Աշխատաժողովին ներկայացվող զեկուցումները կարող են ներկայացվել հետևյալ բնագավառների վերաբերյալ.

1) հայոց լեզու և գրականություն,
2) հայրենագիտություն,
3) օտար լեզուներ,
4) ԲՏՃՄ,
5) արվեստ և արհեստ,
6) հասարակություն, հասարակական գիտություններ,
7) ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն:

Մանրամասները հիմնադրամի կայքում։

Ցուցադրել ավելի
Back to top button