Լուրեր

19-րդ և 20-րդ դարի ինքնաեռները Ռուսական արվեստի թանգարանում

Եթե որոշել եք արձակուրդի օրերին թանգարաններ գնալ, առաջարկում ենք այցելել նաև Ռուսական արվեստի թանգարան, որտեղ մարտի 23-ից հունիսի 15-ը կանցկացվի «Սամովար»  խորագրով ցուցահանդեսը:

Այստեղ դուք կտեսնեք Հայաստանի տարբեր թանգարաններից և մասնավոր հավաքածուներից 19-րդ և 20-րդ դարի ինքնաեռներ, որոնք մշակութային, պատմական, ինչպես նաև գեղարվեստական արժեք են ներկայացնում։

Այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու ինքնաեռի պատմությանը, օգտագործման ձևերին, դրանց հետ կապված ավանդույթներին։ Ներկայացված են նաև Հ. Թումանյանի, Ե. Չարենցի, Սիամանթոյի և Գ. Սունդուկյանի անձնական ինքնաեռները։  Կարծում ենք, արժե այցելել։

Առհասարակ արձակուրդը լավ առիթ է մշակութային կենտրոններ այցելելու համար։ Այս օրերին թանգարաններում, համերգասրահներում և գրադարաններում տարբեր կրթական ծրագրեր են իրականացվում, որտեղ կարելի է հետաքրքիր ժամանակ անցկացնել ու նոր ընկերներ ձեռք բերել։

Ցուցադրել ավելի
Back to top button