Պստիկաշեն

Հե՞շտ է լինել առաջին դասարանցի. Պստիկաշեն

Այսօր ծանոթանում ենք Նարեկի հետ և պարզում, որ, չէ՜, առաջին դասարանցի լինելն այնքան էլ հեշտ գործ չէ։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ մեկ-մեկ տառերն ես շփոթում, մեկ-մեկ էլ՝ բառերը, այլ նաև այն պատճառով, որ, օրինակ, դասընկերներիցդ մեկը կորոշի, որ ուզում է պատին գրել, իսկ դու դրանից կնյարդայնանաս։ Բայց դե, տխրել չարժե, որովհետև, պարզվում է, երկրորդ դասարանցիներն էլ իրենց խնդիրներն ունեն, երրորդ դասարանցիները՝ նույնպես։ Համենայնդեպս, այդպես են վստահեցնում Նարեն ու Մարին, բայց ոնց որ թե հե՜չ էլ տխուր ու մտահոգ չեն այդ պատճառով․ հակառակը, բոլոր կռիվների ու խնդիրների մասին պատմում են ժպիտով։ Իսկ գուցե առաջին դասարանցի լինե՞լն էլ իրականում շատ դժվար չէ, հը՞․․․Հատկապես, երբ միշտ կարելի է խաղալ, և հանելուկախաղն էլ, որն այսօր խաղալու ենք, շատ լավ խաղ է․․․

Ցուցադրել ավելի
Back to top button