Լուրեր

Կենդանաբանական այգու ակվատերարիումը համալրվել է նոր ձկներով

Երևանի կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ համալրվել են նոր բնակիչներով։ Առաջին նկարում Կարմիր Ատերինան է, երկրորդում՝ Հնդկական դանակը։

Հնդկական դանակ ձուկը, չնայած անվանմանը, բնության մեջ հանդիպում է Հարավարևելյան Ասիայի մի շարք երկրների քաղցրահամ ջրերում։ Անվանումը ստացել է մարմնի ձևի պատճառով, որը բնության մեջ կարող է հասնել գրեթե 1 մետր երկարության և ունենալ մոտ 5 կգ քաշ, իսկ ակվարիումներում կարող է հասնել մինչև 50 սմ երկարության։ Բավական երկարակյաց ձուկ է, կարող է ապրել մոտ 15 տարի:

Իսկ Կարմիր Ատերինան հանդիսանում է Նոր Գվինեա կղզու էնդեմիկներից: Այնտեղ այս ձկնատեսակն ապրում է ընդամենը մեկ լճում։ Իր վառ գունավորման և հանգիստ բնավորության պատճառով Կարմիր Ատերինան դարձել է ակվարիումային ամենասիրված ձկնատեսակներից մեկը։ Այս ձկներն ապրում է ոչ մեծ խմբերով, հիանալի են գոյատևում այլ ձկնատեսակների հետ։ Ամենակեր են: Մարմնի երկարությունը հասնում է մինչև 15 սմ։

Ցուցադրել ավելի
Back to top button