Լուրեր

Ամփոփվել են «ԴԻՋԻԿՈԴ» կիրառական ծրագրավորման 7-րդ մրցույթի արդյունքները

Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի է ունեցել «ԴԻՋԻԿՈԴ» կիրառական ծրագրավորման 7-րդ հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլը, որը կազմակերպել էր Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը:

Մրցույթի հիմնական նպատակն է խրախուսել և զարգացնել դպրոցականների ալգորիթմական մտածողությունը, աշակերտներին խաղ սպառողից վերածել խաղ ստեղծողի, բացահայտել ակտիվություն ցուցաբերած դպրոցներին և տաղանդավոր պատանիներին՝ նրանց հնարավորություն տալով զարգացնել իրենց ստեղծագործական ունակությունները:  «ԴԻՋԻԿՈԴ»-ը միաժամանակ արդյունավետ հարթակ է, որտեղ ՀՀ բոլոր մարզերի դպրոցականները հանդիպում են միմյանց, կիսվում գիտելիքներով և նորարար գաղափարներով:

Նշենք, որ այս տարի մրցույթն իրականացվել է նաև մարզային փուլերով՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Իջևանում և Գորիսում: Մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել 942 թիմ՝ ավելի քան 1000 աշակերտ՝ ՀՀ բոլոր մարզերից, Արցախից, Ջավախքից, Հնդկաստանից և ԱՄՆ-ից: Եզրափակիչ փուլում իր աշխատանքները ներկայացրել է 60 թիմ՝ 72 աշակերտ:

Մրցույթն անցկացվել է հետևյալ անվանակարգերում՝ «Վիրտուալ լաբորատորիա STEM առարկաների թեմաներով», «Համակարգչային խաղեր», «Լավագույն ալգորիթմական լուծում օլիմպիադայի ձևաչափով», «Սարքերի ինտեգրում՝ նոր տեխնիկական լուծում»:


Ցուցադրել ավելի
Back to top button