Լուրեր

«Կանայք հայ արվեստում»․ ԳԱԿ-ի նոր կրթական ծրագիրը

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ապրիլի 22-ից հունիսի 19-ը գործող «Թերեզա Միրզոյան 100» հետահայաց ցուցադրության հիման վրա ունեն նոր կրթական ծրագիր՝ «Կանայք հայ արվեստում»։

Ընդլայնելով թեման՝ կրթական ծրագրի շրջանակում, բացի Թերեզա Միրզոյանից,ԳԱԿ-ում նաև անդրադարձ կկատարվի 20-րդ դարի այլ հայ կին արվեստագետներին, որոնց անունները ցավոք հանրային լայն շրջանակներին հայտնի չեն կամ մոռացության եզրին են: Մասնակցել կարող են 15 տարեկանից բարձր բոլոր տարիքային խմբերը։ Մասնակցությունն անվճար է՝ պարտադիր նախնական գրանցմամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button