Լուրեր

Երկլեզու՝ ֆրանս-հայերեն Դրամատիկական Արվեստանոց. կրթամշակութային նախագիծ

Երկլեզու՝ ֆրանս-հայերեն Դրամատիկական Արվեստանոցը, կինոռեժիսոր, դերասան,
պրոդյուսեր Սերժ Ավետիքյանի ղեկավարությամբ կրկին բացում է իր դռները եւ հրավիրում
մասնակցելու այս կրթամշակութային նախագծին։ Արվեստանոցի երկրորդ շրջանն անցկացվելու է միաժամանակ Երևանում և Գյումրիում՝ 2022 թ.-ի հոկտեմբեր — 2023 թ.-ի մարտ ամիսների ինտերվալում՝ հինգ ամիս, ամսական երկու շաբաթ տևողությամբ։

Դրամատիկական Արվեստանոցը միտված է նպաստել մասնավորապես երիտասարդ
դերասանների և բեմադրիչների մասնագիտական զարգացմանը՝ թատրոնի և
կինեմատոգրաֆիայի ոլորտներում, ինչպես նաև ֆրանսերենի տարածմանը՝ կրկին
թատրոնի ու կինեմատոգրաֆիայի շնորհիվ և շրջանակներում։

Այս շրջանում, արվեստանոցը հյուրընկալելու է Ֆրանսիայից ժամանած նշանավոր
բեմադրիչներ, դերասաններ, հեղինակներ, ինչպիսիք են Թիերի Թիո Նյանգը, Անն
Կոնսինին, Իվլին Համոնը, Սանդրին Ֆուրլոնը, Էվա Լեվինսոնը, Լեւոն Մինասյանը, Նունե
Ղարիբյանը, Արման Սարիբեկյանը, Սերժ Ավետիքյանը։

Դասընթացն անցկացվելու է ֆրանսերեն՝ հայերեն համաժամանակյա թարգմանությամբ՝
ֆրանսերենին բավարար չափով չտիրապետող մասնակիցների համար։ Արվեստանոցի երկրորդ շրջանը կհյուրընկալի 25 մասնակիցների, որոնցից 15-ը՝ Երեւանում և 10-ը՝ Գյումրիում մասնակցելու համար։

Մասնակցության հայտ կարող են ներկայացնել Հայաստանի և Արցախի՝ տվյալ ոլորտով
հետաքրքրված երիտասարդները։ Մանրամասները կից հղումով։

Ցուցադրել ավելի
Back to top button