Լուրեր

Ջազ համերգ Երևանում՝ Ջազի միջազգային օրվա առիթով

Ջազի միջազգային օրվա առիթով Երևանի քաղաքապետարանը և Ջազի հայկական ասոցիացիան ապրիլի 30-ին՝ ժամը 18:00-ին, ջազային երաժշտության սիրահարներին հրավիրում են Գաֆէսճեան արվեստի կենտրոնի պուրակ:

Բացօթյա համերգի շրջանակում ելույթ կունենան Վահագն Հայրապետյանը, Լևոն Մալխասյանը, Հայաստանի պետական ջազ նվագախումբը և այլ ջազային երաժիշտներ, ինչպես նաև արտերկրից ժամանած Չայնա Մոսեսը և Անդրե Մանուկյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button