Լուրեր

Հայաստանում կանցկացվի թատերական պաստառների միջազգային փառատոն

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը և «ԱԿՏ» մշակութային հասարակական կազմակերպությունը ներկայացնում են թատերական պաստառների առաջին փառատոնը Հայաստանում։

Փառատոնին կարող են մասնակցել դիզայներներ, ստեղծագործողներ, թատրոններ, թատերախմբեր և կազմակերպություններ բոլոր երկրներից։ Մասնակցությունը փառատոնին անվճար է։

Փառատոնը մրցութային է, նախընտրական փուլը հաղթահարած աշխատանքները գնահատելու է միջազգային ժյուրին։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև մայիսի 31-ը։

Մանրամասները՝ հղումով։

Ցուցադրել ավելի
Back to top button