Լուրեր

Տավուշի մարզից մեկնարկում է «Ռոմանոս Մելիքյանը և ռոմանսի ճանապարհը» ծրագիրը

Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջն իրականացնում է «Ռոմանոս Մելիքյանը և ռոմանսի ճանապարհը» մարզային ծրագիրը։ Այն մայիսի 2-ին մեկնարկում է Տավուշի մարզում՝ Բերդի երաժշտական և արվեստի դպրոցի համերգային դահլիճում։ Մյուս երկու համերգները տեղի կունենան Ջերմուկում և Գյումրիում։

Մարզային այս ծրագիրը բաղկացած է երեք համերգներից, որոնց ընթացքում կկատարվեն Ռ․ Մելիքյանի ռոմանսները, ինչպես նաև կներկայացվի ռոմանսի ժանրը՝ ստեղծման շրջանից մինչև մեր օրեր։

Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, նպատակն է ներկայացնել Ռոմանոս Մելիքյանին, նրա հեղինակած ռոմանսները և ռոմանսի ժանրը։ Կարևոր նպատակներից է նաև միջոցառումների միջոցով նպաստել երեխաների գեղագիտական դաստիարակությանը, ծանոթացնել հայ և համաշխարհային երաժշտության, մասնավորապես՝ ռոմանսների ստեղծման պատմությանը:

Ցուցադրել ավելի
Back to top button