Լուրեր

Նիդեռլանդներում բացվել է «Արարատի հմայքի ներքո. գանձեր հին Հայաստանից» ցուցահանդեսը

Մայիսի 10-ին Նիդեռլանդների Ասսեն քաղաքի Դրենց թանգարանում տեղի է ունեցել «Արարատի հմայքի ներքո. գանձեր հին Հայաստանից» ցուցադրության պաշտոնական բացման արարողությանը, որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը:

Միջոցառման բացումը տեղի է ունեցել Ասսենի Ժոզեֆ եկեղեցում՝ Նիդեռլանդների «Աբովյան» մշակութային միության մասնակցությամբ: Ցուցահանդեսն անցկացվում է Հայաստանի Հանրապետության և Նիդեռլանդների Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում:

Միջոցառումը նախատեսված էր անցկացնել 2 տարի առաջ և երկու անգամ հետաձգվել է՝ պայմանավորված համավարակով:

Ցուցահանդեսում ներկայացված է 160 արժեքավոր ցուցանմուշ՝ Հայաստանի պատմության թանգարանից և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գանձարանից, այդ թվում՝ Նոյան տապանի եզակի մասունքը:

«Արարատի հմայքի ներքո. գանձեր հին Հայաստանից» ցուցահանդեսն Ասսեն քաղաքի Դրենց թանգարանում բաց կլինի մինչև ս.թ. հոկտեմբերի 30-ը:

Ցուցադրել ավելի
Back to top button