Էկոակումբ

Փոքր ՀԷԿ–երը՝ որպես էկոլոգիական չարիք. Էկոակումբ

«Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կիոտոյի արձանագրության Մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում խրախուսվում է փոքր ՀԷԿ-երի կամ հիդրոէլեկտրակայանների կառուցումը, քանի որ դրանք ջերմոցային գազեր չեն արտանետում մթնոլորտ։ Սակայն Հայաստանում ՓՀԷԿ-երը նպաստում են կլիմայի փոփոխության բացասական գործընթացների արագացմանը, էկոհամակարգերի հավասարակշռության խախտմանը, անտառների, ջրային ռեսուրսների կորստին, սողանքային գործընթացների խթանմանը, կենսաբազմազանության վերացմանը։

ՀՀ կառավարության 30.06.2011թ. 927-Ն որոշմամբ Հայաստանում ՓՀԷԿ-երի համար թույլատրվում է գետից դերիվացիոն խողովակների մեջ վերցնել 90%-ից ավելի ջուր: Սակայն էկոլոգիական ստանդարտների համաձայն` գետից 20%-ից ավելի ջրառը բերում է գետի ճգնաժամային վիճակի, իսկ 40%-ից ավելին՝ աղետալի վիճակի։ «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության Էկոլոգիական ռիսկերի վերլուծության ինտերակտիվ մոդելով որոշվեց 47 գետի վրա 100-ի ՓՀԷԿ-երի ազդեցությունը։ Պարզվեց, որ ՓՀԷԿ-երի շահագործման հետեւանքով 28 գետերի ծանրաբեռնավածությունը նորմայի սահմանում է, 16-ը ճգնաժամային, 3-ը աղետալի վիճակում են։ «էկոլուրի» բնապահպանները վերլուծության արդյունքում այսօր էլ գրանցում են նորանոր բացթողումներ, որոնց կփորձենք անդրադառնալ նաև մենք, մեր «էկոակումբ» հաղորդաշարում։ Լսեք «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանի զրույցը։

Ցուցադրել ավելի
Back to top button