Լուրեր

«Զենք. պայքար և մշակույթ». ցուցահանդես նվիրված ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-ամյակին

Մայիսի 21-ին՝ ժամը 19:30-ին, «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումների շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունենալու ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված «Զենք. պայքար և մշակույթ» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը:

Ցուցադրվելու են արժեքավոր հնագիտական նմուշներ, Հայաստանին և տարածաշրջանին բնորոշ սառը զենքի տեսակներ (դաշույններ և սրեր), հրազեն, զինագործի գործիքներ, ատրճանակի պատյաններ, փամփշտակալ, հուշային-անվանական զենքեր՝ թրեր, շքադաշույններ, ատրճանակներ և այլ իրեր Հայաստանի պատմության թանգարանի զենքի հավաքածուից:

Ցուցահանդեսի բացման արարողությանը `ժամը 20:00-ին հաջորդելու է ռազմահայրենասիրական երգերի համերգային ծրագիր՝ ՀՀ ոստիկանության զորքերի երգչախմբի կատարմամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button