Լուրեր

Ավստրալիայի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով

Հայաստանի առաջին Հանրապետության անկախության 104-րդ տարեդարձի առթիվ Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերայի խորհրդանշական Telstra հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնի կարմիր, կապույտ և ծիրանագույն երանգներով:

Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբից հայտնում են, որ սա առաջին դեպքն է, երբ ավստրալական հայտնի կոթողներից մեկը լուսավորվում է հայկական դրոշի գույներով՝ նշանավորելով հայկական օրացույցի կարևոր տոներից մեկը:

Ցուցադրել ավելի
Back to top button