Սովորում ենք բնությունից

Ամենագեղեցիկն ու ամենահարմարվողը․ Սովորում ենք բնությունից

Սիրամարգը աշխարհի ամենագեղեցիկ թռչուններից մեկն է, որը դարեր շարունակ իր գույներով և վարքագծով զարմացրել է մարդկանց։ Նրան հարմարվողականության կատարյալ օրինակ են համարում։ Ինչո՞ւ սիրամարգ․․․ բառի բացատրությունը արմատական բառարանում երկու տարբերակով է նշված։ Առաջինը՝ բառը բուն հայկական չէ, իրանական ծագում ունի , և հնչել է «սինմուրու» ձևով։ Իսկ երկրորդ տարբերակում բառը հայկական արմատներ ունի՝ սեր/սիրուն/ և մարի, այսինքն գեղեցիկ թռչուն իմաստով։ Մեզ դուր է գալիս երկրորդ բացատրությունը։

Սիրամարգի հայրենիքը Հարավային Ասիան է։ Որոշ հետազոտողներ և պատմաբաններ ենթադրել են, որ այս տեսակը եվրոպական մայրցամաք է մտցվել Ալեքսանդր Մակեդոնացու շնորհիվ, իսկ մյուսները պնդում են, որ այն հայտնաբերվել է դեռևս Հին Հունաստանում մ.թ.ա. 450 թվականին: Ինչևէ, Սիրամարգն իր հարմարվողականության շնորհիվ այսօր մեծ տարածում է գտել շատ ու շատ երկրներում։ Ունենք նաև մեզ մոտ ՝ Երևանի կենդանաբանական այգում։ Այստեղ նրանց խնամքը վստահվել է այգու թռչունների բաժնի ղեկավար Գարեգին Խլղաթյանին, ում հրավիրել ենք ստուդիա, պատմելու այս զարմանալի թռչնի մասին։

Ցուցադրել ավելի
Back to top button