Լուրեր

Շնորհանդես. «Ալեքսանդր Սպենդիարյան. պատկերագիրք՝ ձայնասկավառակով»

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան նախաձեռնությամբ հունիսի 14-ին՝ ժամը 19:30-ին, տեղի կունենա «Ալեքսանդր Սպենդիարյան. պատկերագիրք՝ ձայնասկավառակով» պատկերագրքի շնորհանդեսը:

Պատկերագրքի նախապատրաստական աշխատանքները տևել են երկու տարի՝ 2019-2021 թթ. (ծրագրի ղեկավար և գլխավոր կազմող-խմբագիր՝ Մարինե Օթարյան, կազմողներ՝ Աստղիկ Հարությունյան, Հասմիկ Համբարյան, գլխավոր խմբագիր՝ Հասմիկ Գուլակյան, թարգմանիչ՝ Գոհար Մելիքյան): Գրքում տեղ են գտել Հայաստանի և արտերկրի շուրջ 22 թանգարաններից ու արխիվներից հավաքագրված 972 նյութեր, որոնց նշանակալի մասը հանրայնացվել է առաջին անգամ:

Պատկերագրքում զետեղված ձայնասկավառակի ձայնագրությունն իրականացրել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը: Ձայնասկավառակում տեղ են գտել կոմպոզիտորի 10 սիմֆոնիկ և կամերային ստեղծագործություններ (ՀՊՍՆ, դիրիժոր՝ Վահագն Պապյան, Կարեն Շահգալդյան (ջութակ), Սևակ Ավանեսյան (թավջութակ), Արմինե Գրիգորյան և Մարիաննա Շիրինյան (դաշնամուր)):

Իր տեսակով բացառիկ այս նախագիծը երկլեզու է՝ հայերեն և անգլերեն, ինչը հնարավորություն է տալիս հանրահռչակելու հայ մեծ դասականի կյանքի և ստեղծագործական ուղին նաև միջազգային ասպարեզում:

Շնորհանդեսի բացմանը նախատեսված է նաև համերգ. կհնչեն Սպենդիարյանի կամերային ստեղծագործությունները՝ ջութակահար Կարեն Շահգալդյանի և դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանի կատարմամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button