Պստիկաշեն

Ամառ ենք նկարում. Պստիկաշեն

Նարեն ու Մարին շա՜տ ուրախ ամառ են անցկացնում, բայց մի «բայց» կա․

-Շա՜տ եմ ուզում, որ մեր լողավազանի ջուրը տաքանա, և ես կարողանամ լողալ,-ասում է Նարեն։ Հասկացաք, չէ՞, թե որն էր «բայցը»․ առայժմ լողավազան մտնել չի կարելի։

Դե, ոչինչ, այնքա՜ն ուրիշ զբաղմունք կա։ Նկարչությունն էլ դրանցից մեկն է։ Եվ Մարին ու Նարեն սկսում են միասին ամառ նկարել։

-Կվերցնեմ դեղին գույնը, կնկարեմ արև, հետո իմ արևի վրա կավելացնեմ նարնջագույնը,-ասում է Նարեն։

-Ես կանաչ մատիտ կվերցնեմ ու փոքրիկ գծերով կնկարեմ խոտը․ իմ կանաչը մուգաբաց կլինի,-ասում է Մարին։

-Հետո ծառ կնկարեմ՝ վրան բոլո՜ր մրգերը։ Դե, կախարդական ծառ է։

-Ես ծիածանի բոլոր գույներով ծաղիկներ կնկարեմ։

-Ես լողավազա՜ն կնկարեմ, ես էլ՝ մեջը,-ծիծաղում է Նարեն։

-Ես Սիսը կնկարեմ, Նարեն էլ թող Մասիսը նկարի․․․

Շարունակե՞մ։ Չէ, դուք շարունակեք, իմ փոքրիկ բարեկամներ, և դուք էլ ձեր գույներն ավելացրեք այս լավ նկարին․․․

Ցուցադրել ավելի
Back to top button